Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Էդքան չենք ձգի

Էդքան չենք ձգի
16.07.2024 | 07:51

Փաստորեն, Նիկոլը կամ նրան թելադրողները հրաշալի էին ճանաչում մեր հասարակությանը։

Բայց նրան հաղթելու համար դա քիչ է։ Ասենք, մեր հասարակությանը կարող է ավելի լավ ճանաչող էլ լինի, բայց նրա դեմ չկարողանա, քանի որ հետն էլ պիտի լինի ահավոր պոպուլիստ, սուտը միակ ճշմարտության տեղ անցկացնող ու ընդհանրապես կարմիր գծեր չունեցող։ Փաստացի՝ ավելի վատը։

Մյուս տարբերակը դրսից է գալու։

Իսկ որ սպասենք հասարակության առողջացմանը, աչքիս՝ էդքան չենք ձգի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3118

Մեկնաբանություններ